Ուղարկեք հաղորդագրություն 7700 համարին`օգնելով մեզ արձագանքել ամենահրատապ կարիքներին:
Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ:
Յոթնամյա Անահիտն ունի 1 եղբայր և 2 քույր։ Մայրը չի աշխատում, հայրը զբաղվում է անասնապահությամբ։ Անահիտի ընտանիքն ապրում է վագոն-տնակում։ Անահիտն ուզում է երաժիշտ դառնալ: «Ես ուզում եմ դաշնամուր ունենալ և հաճախել դաշնամուրի դասերի», - ասում է նա։
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Անահիտին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները:
Հայաստանում աղքատ մարդկանց հաճախ կարելի է հանդիպել, սակայն մոտ 60000 մարդ Հայաստանում այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ ունենալով 23384 ՀՀ դրամից քիչ ամսական եկամուտ: Աղքատությունը հատկապես ծանր ազդեցություն է ունենում փոքրիկների կյանքում, քանի որ նրանք սովորաբար զրկվում են արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ հիմնական պայմաններից, այդ թվում՝ եղանակին համապատասխան հագուստից, բնակարանի ջեռուցումից, պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններից և հիգիենայի պարագաներից:
Էդգարը 13 տարեկան է, նա ապրում է մեծ ընտանիքում, որտեղ եկամտի միակ աղբյուրը նպաստն է: Էդգարը շատ բաների մասին է երազում, ուզում է ունենալ ձի, հեծանիվ, մեկ էլ՝ տան համար վառելափայտ, հագուստ և կոշիկ:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Էդգարին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Ահա այն 13 երեխաներից մի քանիսը, ովքեր ունեն տաք ձմեռային կոշիկներ շնորհիվ մեր գործընկերների՝ Hrant Zen Danduroff, Green Lane NGO, և Green Training Center-ի օգնությամբ կազմակերպված Թեյախմության:
ՀՀ-ում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում Վորլդ Վիժնն աջակցում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող 700 ընտանիքի՝ տրամադրելով նրանց առաջնային անհրաժեշտության սնունդով և հիգիենայի պարագաներով և այդպիսով իսկ բարձրացնելով նրանց դիմակայունությունը:
Վարդուհին 6 տարեկան է և արդեն հաճախում է դպրոց. նա շատ է սիրում խաղալ իր եղբոր հետ ու երազում է Ամանորին նվեր ստանալ գեղեցիկ զգեստով տիկնիկ: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վարդուհուն նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Վարդանը 7 տարեկան է, ապրում է մայրիկի և քրոջ հետ, սովորում 2-րդ դասարանում։ Սիրում է մաթեմատիկա առարկան, արդեն գիտի բազմապատկման աղյուսակը։ Երբ մեծանա, ուզում է դառնալ ոստիկան։ Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վարդանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Սահմանամերձ գյուղում ապրող տասնամյա Նարեկը երազում է զինվոր դառնալու մասին, որպեսզի կարողանա պաշտպանել իր հայրենի գյուղը: Իսկ այսօր նա սովորում է 5-րդ դասարանում:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Նարեկին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում: